Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վարչապետը հանձնարարեց հրդեհավտանգ թերությունները հայտնաբերել

Ապրիլ 05,2018 11:42

Այսօր կառավարության նիստից առաջ վարչապետը հանձնարարական տվեց օրերս Հյուսիսային պողոտայում տեղի ունեցած պայթյունի առիթով: Կարեն Կարապետյանը հիշեցրեց, որ Երևանի կենտրոնում տեղակայված հանրային սննդի օբյեկտում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժել է 8 մարդ եւ քրեական գործ է հարուցվել, գործադիր մարմինները ըստ ցուցումների կատարում են անհրաժեշտ աշխատանքները։ «Միաժամանակ նշված դեպքը, հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ պահանջների նկատմամբ, պետական հսկողության խստացման հիմք է հանդիսանում, այդ իսկ պատճառով հանձնարարում եմ Արտակարգ իրավիճակների նախարարին՝ 2-ամսյա ժամկետում ձեռնարկել միջոցներ արտադրական վտանգավոր օբյեկտների,ինչպես նաև հանրային սննդի օբյեկտների, սպասարկման և ծառայությունների մատուցման ոլորտում գործող այլ կազմակերպությունների կողմից, հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ պահանջների պահպանման, ինչպես նաև թերությունների հայտնաբերման ուղղությամբ։ Խախտումների արձանագրման դեպքերում սահմանելով սեղմ ժամկետներ խնդիրները վերացնելու, իսկ դրանք չկատարելու դեպքում կիրառել օրենքով սահմանված պատասխանատվության խիստ միջոցներ։ Համապատասխան կազմակերպություններում աշխատանքի անվտանգության ապահովման հարցերով ներգրավել նաև առողջապահական տեսչական մարմնին»,- ասաց վարչապետը։

Կարեն Կարապետյանը նաեւ առաջարկեց գործարարներին, սպասարկման և ծառայությունների մատուցման ոլորտում գործող կազմակերպությունների ղեկավարներին՝ սեփական նախաձեռնությամբ, ինչպես նաև համագործակցելով Արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչների հետ՝ միջոցներ ձեռնարկել հնարավոր խնդիրների վերհանման և վերացման ուղղությամբ, բարձրացնելով համապատասխան օբյեկտներում տեխնիկական անվտանգության պայմանները։

Վարչապետը Արտակարգ իրավիճակների և Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարներին հանձնարարեց 2-ամսյա ժամկետում մշակել և Կառավարության աշխատակազմ ներկայացնել տեխնիկական անվտանգության ոլորտում հսկողական մեխանիզմների կատարելագործման, ոչ ամբողջական օրենսդրական կարգավորումների հստակեցման, ԵՏՄ շրջանակներում ընդունված տեխնիկական կանոնակարգերի ներդրման, ինչպես նաև գործնականում առկա այլ խնդիրների վերացմանն ուղղված առաջարկություններ։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30