Սուրեն Կարայանի գլխավորած տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունն ԱԺ է ներկայացրել «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրինագիծ, որով առաջարկվում է գիշերային ակումբները տեղակայել բնակելի շենքերից առնվազն 400 մետր հեռու, ընդ որում, այդ որոշումը կայացնելու իրավունքը տրվի համայնքների ավագանուն։
ԱԺ տարածքային կառավարման, ՏԻՄ եւ գյուղատնտեսության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկումների ժամանակ պատգամավորները դեմ էին այդ իրավունքն ավագանուն զիջելուն։ Բայց շատ ավելի թեժ էին քննարկումները օրենքով «հեստապար» տերմինի ձեւակերպման շուրջ։ Ընդ որում,խորհրդարանի պատմության մեջ դժվար է հիշել՝ երբեւէ եղել են նման թեժ քննարկումներ օրենքում որեւէ տերմինի ձեւակերպման շուրջ։
Եվ այսպես՝ օրինագծով առաջարկվում է. «հեստապար՝ պարերով եւ (կամ) երաժշտությամբ ուղեկցվող բեմական ներկայացում, որի մասնակիցները ներկայացման ընթացքում աստիճանաբար մասամբ կամ լրիվ մերկանում են»։ Երեկ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներից Սերգեյ Բագրատյանն ընդվզում էր, թե. «Նախագծում ասվում է՝ աստիճանաբար մասամբ կամ լրիվ մերկանալ, դա ո՞րն է։ Աստիճանաբար, որ մերկանում են, լրիվ չեն մերկանու՞մ։ Այս ձեւակերպումը պետք է հանել»։ Հանձնաժողովի նախագահ Վարդեւան Գրիգորյանն էլ արձագանքեց. «Իսկ եթե մերկապարուհիներն ընդհանրապես չհանվե՞ն»։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում