Շախմատի «GRENKE Chess Classic» գերմրցաշարի չորրորդ տուրում Լեւոն Արոնյանը ոչ-ոքի արեց Չինաստանի լավագույն կին շախմատիստ Հոու Յիֆանի հետ եւ 2,5 միավորով աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ միասին բաժանում է 4-5-րդ հորիզոնականները:
Առաջատարների եռյակը 3-ական միավորով կազմել են Ֆաբիանո Կարուանան, Մաքսիմ Վաշյե-Լագրավը եւ Նիկիտա Վիտյուգովը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ