Լրահոս
Օրվա լրահոսը

Սիենայում ընդունված չէ «Արտադրված է Չինաստանում»-ը

Ապրիլ 05,2018 15:00

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանության ներքո գտնվող իտալական Սիենա քաղաքը ամենաշատ այցելվող զբոսաշրջային կենտրոններից է: Այն ժամանակին եղել է Սիենական հանրապետության մայրաքաղաքը եւ այսօր էլ աչք է շոյում իր միջնադարյան պալատներով ու փոքրիկ փողոցներով: Քաղաքի գլխավոր հրապարակում, որ խեցու տեսք ունի, տարվա մեջ երկու անգամ ներկայացվում է միջնադարյան ներկայացում՝ Պալիո տոնակատարությունը:

Սիենայի բնակչությունն ուղղակի փայփայում է այն ամենը, ինչն իտալական է, եւ երբեմն խանդով է վերաբերվում այլ երկրների արտադրանքին: Օրինակ՝ խանութների մուտքի մոտ տեղադրված էր այս ցուցանակը, որտեղ շեշտվում էր, որ ներսում սիենական արտադրանք է, նաեւ խաչ էր քաշված «Արտադրված է Չինաստանում» տողի վրա:

Լուսանկարը՝
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ

«Առավոտ»

04.04.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30