Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հեռաուսուցումն ու սոցիալական ինքնամեկուսացումը

Ապրիլ 05,2018 12:30

Ուսանողի սոցիալական ինքնամեկուսացումը համարվում է հեռաուսուցման էական թերություններից մեկը: Եթե ի սկզբանե համակարգիչների օգտագործումը պարունակում էր անհատի առողջապահական խաթարման ռիսկեր (տեսողության վատթարացում, նյարդային լարվածություն, «էլեկտրոնային պրեսինգ») եւ միայն խնդիր էր առաջանում պահպանելու համացանցից օգտվելու հիգիենա, ապա ներկայումս առավել «չարիք» է հանդիսանում առցանց համակարգում անհատի սոցիալական ինքնամեկուսացումը, որի դեմ պայքարելը հետզհետե դառնում է էլ ավելի դժվար:

Առցանց ուսուցման պարագայում բացակայում է ավանդական ուսումնառության գրավիչ միջավայրը, ուսանողը հայտնվում է սոցիալական մեկուսացման ռիսկի առջեւ, որը ոչ միայն իր բացասական հետեւանքներն է թողնում անհատի ակադեմիական գործելաոճում, այլեւ նրա մոտ ձեւավորում է սոցիալ-հոգեբանական շեղումներ: Այսօրվա երիտասարդությունն արդեն իսկ իր պատանեկան հասակից աստիճանաբար հրաժարվում է հասակակիցների հետ կենդանի շփումներից եւ նախընտրում է առցանց հաղորդակցումը: Արդյունքում, տեղի է ունենում իրականությունից օտարում, ու թերեւս մանուկ հասակից նրանց համար անիմացիոն խաղերի հերոսներն են արժեւորվում, իսկ առցանց միջավայրը հետաքրքրության առումով դառնում է էլ առավել գրավիչ, քան իրական կյանքը, որը տանում է անհատի սոցիալական ինքնամեկուսացման:

Հենց այս հանգամանքն էլ դեռ մանկապատանեկան հասակից անհատին կախվածության մեջ է գցում համացանցից, եւ արդեն հասուն տարիքում իր ակադեմիական գործունեության ընթացքում նա ձգտում է առցանց ճանապարհով դասախոսությունների ունկնդրման, անիմացիոն ուսումնական նյութերի դիտարկման` արդեն իսկ սակավ արժեւորելով պրոֆեսորադասախոսական համակազմի, կամ ուսանողների հետ կենդանի շփումները, որն ավելի է խորացնում հեռավար ուսուցման կուրսերում սովորող ուսանողի սոցիալական ինքնամեկուսացումը:

Այս նկատառումներով, միջազգային պրակտիկայում համալսարանները փորձում են լայնորեն օգտագործել հեռաուսուցման եւ ավանդական ուսուցման համակցված տարբերակը: Այս դեպքում արդեն որոշ գիտակրթական քննարկումներ, գործնական աշխատանքներ, լաբորատոր փորձեր, հետազոտական աշխատանքներ, հեռավար համակարգի ուսանողի համար համացանցում անիրագործելի համարվելով, արդեն իսկ նրան համալսարան են բերում եւ հաճախակի դարձնում կենդանի շփումների մասնակից, որն էլ որոշակիորեն մեղմում է սովորողի սոցիալական ինքնամեկուսացման վիճակը:
Այսօր արդեն հեռաուսուցումը մեր բուհական համակարգում սկսում է իր աստիճանական ներդրման գործընթացը եւ հիմնախնդիր է դառնում «համացանցային ուսանողական համայնքի» ձեւավորումը, որը գալու է փոխարինման ավանդական լսարանային ուսանողական խմբերին: Անկախ այն հանգամանքից, որ հեռավար ուսուցման համակարգում ընդգրկված անհատը կրթություն է ստանալու «սոլո տարբերակով», միեւնույն է, նա հնարավորինս պետք է զգա ուսանողական իր խմբի ներկայությունը` թեկուզ եւ վիրտուալ աշխարհում, այլապես, առցանց դասավանդումը որոշակիորեն կզիջի իր մրցակցային առավելություններն ավանդական դասավանդման նկատմամբ: Ուրեմն, հեռաուսուցմամբ կրթական մոդուլներ կազմելիս դասախոսների առջեւ պետք է մեթոդական պահանջ դրվի դասավանդման անատոմիան ներկայացնելու հնարավորինս երկխոսության, ուսանողական բանավեճերի, առցանց քննարկումների կտրվածքով, որպեսզի ուսանողը շրջանցի սոցիալական ինքնամեկուսացումը իր համալսարանական ուսումնառության տարիներին:

ԱՐՄԵՆ ՃՈՒՂՈՒՐՅԱՆ

Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր

«Առավոտ»

04.04.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մկրտիչ says:

    Ամբողչությամբ համաձայնելով Ձեր մտորումներին ու առաջարկություններին, ցանկանում եմ
    նշել,որ հեռավար ուսուցում կազմակերպելու համար,պետք է նախապատրաստել նաև
    մանկավարժներին:Մտած ել նաև քյոմփյութեր չունեցողների մասին:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30