ՄՕԿ-ն իր պաշտոնական կայքում հրապարակել է այն յոթ երկրների անունները, որոնց ազգային օլիմպիական կոմիտեները պաշտոնապես 2026 թվականի ձմեռային օլիմպիական խաղերը կազմակերպելու ցանկություն են արտահայտել:
Այդ իրավունքի համար պայքարել մտադիր են Ավստրիան (Գրաց), Կանադան (Կալգարի), Իտալիան (Կորտինա-դ՝Ամպեցցո/Միլան/Թուրին), Ճապոնիան (Սապպորո), Շվեդիան (Ստոկհոլմ), Շվեյցարիան (Սյոն) եւ Թուրքիան (Էրզրում):
Հաղթող երկրի անունը ՄՕԿ-ը կհրապարակի 2019 թ. սեպտեմբերին կայանալիք համաժողովի ընթացքում:
2022 թվականի ձմեռային օլիմպիական խաղերն անցկացվելու են Պեկինում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ