Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզային «Տավուշ» հեռուստաընկերությունը չի գործում

Ապրիլ 03,2018 22:55

Տավուշի մարզի բնակիչները թվային հեռարձակմամբ կարող են դիտել ընդամենը 9 հեռուստաալիք: Դրանցից մեկը`Տավուշի մարզային «Տավուշի ՏՎ» -ն շուրջ մեկ ամիս է, ինչ դադարեցրել է հեռարձակումը: Այդ հեռուստաընկերությունը նախկինում Տավուշի մարզի իրադարձությունների վերաբերյալ նորություններ եւ այլ հաղորդումներ չէր թողարկում, այլ՝ վերահեռարձում էր ՀՀԿ-ի «Արարատ» հեռուստաընկերության հաղորդումները:

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2017թ. հունվարի 10-ի վճռով «Տավուշ-ՏՎ» ՍՊԸ-ն ճանաչվել է սնանկ, նույն դատարանի 2017թ. փետրվարի 13-ի որոշմամբ սնանկության կառավարիչ է նշանակվել Գեւորգ Ավագյանը, պարտատերերի առաջին ժողովը նշանակվել է 2017թ. մայիսի 3-ին:

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2017թ. հուլիսի 27-ի որոշմամբ «Տավուշ-ՏՎ» ՍՊԸ-ն գտնվում է լուծարման վարույթում: Ընկերության սնանկության կառավարիչ Գեւորգ Ավագյանն ասաց, որ 2017թ. դեկտեմբերից լուծարման վարույթը վերսկսվել է:

Նա հայտնեց, որ «Տավուշի ՏՎ» -ի պարտատերերը 3-ն են`հարկային տեսչությունը, ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը եւ Հայաստանի հեռուստատեսային ցանցերը: Գ. Ավագյանն ասաց, որ 2018 թվականին հաղորդումների հեռարձակում իրականացնելու համար «Հայաստանի հեռուստատեսային ցանցեր» ընկերությունը «Տավուշ-ՏՎ» ՍՊԸ-ից պահանջում է 4 միլիոն դրամ: ՀՀՑ-ն այդ ծառայավճարը պահանջում է մաս-մաս, ամեն ամիս, սակայն «Տավուշ-ՏՎ» ՍՊԸ-ն ի վիճակի չէ այն վճարելու:

Գ. Ավագյանի խոսքերով`եթե ներդրողներ,հովանավորներ գտնվեն, հնարավոր է ֆինանսապես առողջացնել ընկերությունը: Նրան հարցրինք, թե ով է մարզային հեռուստաընկերության սեփականատերը: Գ. Ավագյանը հայտնեց, որ Տավուշի մարզի բնակիչ ֆիզիկական անձ է: Մարզային հեռուստաընկերության եթերից դուրս գալը վնաս է տավուշցիներին,ովքեր թվային 9 հեռուստաալիքներից մեկից զրկվել են: Սահմանամերձ մարզի բնակիչները զրկված են իրենց մարզում կատարվող իրադարձությունների մասին տեղեկատվություն ստանալու համար նախատեսված միջոցից:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30