Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բերդավան գյուղում ապրիլի 2-ի երեկոյան մոմավառություն է կատարվել 2016թ. ապրիլյան պատերազմում զոհվածների հիշատակին:
Բերդավանի վարչական ղեկավար Սմբատ Մուղդուսյանը հայտնեց, որ Բերդավանում անցյալ տարի մոմավառությունը կատարվել էր ապրիլի 1-ի գիշերը: Մոմավառությունը տեղի է ունեցել Բերդավանի հրապարակում գտնվող անմեղ զոհերի հուշարձանի մոտ: Օրվա խորհրդին հարիր ելույթ է ունեցել Բերդավանի միջնակարգ դպրոցի ուսուցիչ Ժորա Նիյազյանը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ