Լրահոս
Օրվա լրահոսը

Գերմանիայի դեսպանատունը առայժմ նախկինի պես կշարունակի շենգենյան վիզայի դիմումների ընդունման գործընթացը. «Ազատություն»

Ապրիլ 03,2018 21:11

Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը դեռ չի ցանկանում մեկնաբանել, թե ինչո՞ւ Հայաստանի արդարադատության նախարարությունը ժամանակավորապես կասեցրեց «Վիզամետրիկ» ընկերության աշխատանքը։

«Ազատությանը» պարզաբանում տալու համար այսօր դեսպանատան մոտ մեզ անձամբ մոտեցած դեսպանը շտապեց տեղեկացնել՝ շենգենյան վիզայի դիմումների ընդունման գործընթացը դեռ կկատարվի նախկինի պես, փաստաթղթերը կընդունի դեսպանատունը։ Իսկ թե ինչ կլինի հետո ցույց կտա ժամանակը՝ լրացրեց Քիսլերը։

Մարտի 28-ին Գերմանիայի դեսպանը հայտարարել էր, թե վիզաների դիմումներն ապրիլի 3-ից պետք է ընդունի ռուս- թուրքական կոնսորցիում հանդիսացող «Վիզամետրիկը»: Այս հայտարարությունը քաղաքացիների շրջանում անհանգստություն առաջացրեց։ Հաշվի առնելով ընկերության ծագումը՝ մտավախություն կար, որ, ըստ էության Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունեցող պետությանը հասանելի են դառնալու դեսպանատուն դիմած հայաստանցիների անձնական տվյալները։

«Մենք չենք թաքցրել այդ փաստը, որ ընկերությունը իրոք ռուս-թուրքական ծագում ունի։ Բայց պետք է սպասենք, թե գործընթացն ինչպես կընթանա», ֊ այսօր «Ազատության» հետ զրույցում նշեց Մաթիաս Քիսլերը: ֊ «Եվ ես այս պահին չեմ կարող ասել, արդյոք մենք նորից կընդունենք վիզաների դիմումները, թե կկարողանանք ինչ-որ լուծում գտնել հետագայի համար։ Ուզում եմ նորից ասել՝ համաձայնագիրը, որը կնքվել է Գերմանիայի արտգործնախարարության և «Վիզամետրիկի» միջև, նախատեսում է, որ անձնական տվյալների պաշտպանվածությունը լինելու է ամենաբարձր մակարդակի և ես կարող եմ վստահեցնել՝ դրանք չեն կարող երրորդ անձի անցնել»:

Կաշխատի՞ «Վիզամետրիկը» Հայաստանում, թե ոչ, պարզ կդառնա միայն Անձնական տվյալների պաշտպանության գործակալության ուսումնասիրության ավարտին։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ազատություն»-ի կայքում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30