«Վարդանյան ընտանիք» կազմակերպությունը 120 միլիոն դրամ է նվիրաբերել Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին: Այս կենտրոնի շնորհիվ հայրենիքի պաշտպանության ընթացքում վիրավորված շատ զինվորներ, որոնք ունեն հենաշարժողական խնդիրներ, վերադառնում են լիարժեք կյանքի:
Կենտրոնում զինվորների հետ աշխատում են հանրապետության լավագույն մասնագետները: Այն համալրված է ժամանակակից սարքավորումներով: Բարերարներ Միքայել և Կարեն Վարդանյանների նվիրաբերությամբ կառուցվում է նաև զինվորների սոցիալիզացիայի ուսումնական կենտրոնը: Զինվորները ոչ միայն կբուժվեն, այլև կստանան պահանջված մասնագիտություն:
Մանրամասները` տեսանյութում: