Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանում հրթիռահրետանային փորձարկումներ են կատարվել». փորձագետ

Ապրիլ 03,2018 16:55

Ադրբեջանում ապրիլի 11-ին սպասվող նախագահական ընտրություններին ընդառաջ ընդդիմադիր ուժերը բոյկոտել են ընտրությունները եւ կազմակերպում են զանգվածային բողոքի երթեր, որոնց ժամանակ հնչում են հակահայկական կոչեր: Այս մասին այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթեւիկ Հայրապետյանը:

Նա տեղեկացրեց, որ սոցիալական խնդիրներին ու կոռուպցիային առնչվող կոչերից բացի՝ մարտի 30-ի ցույցի ժամանակ պարզվել են «դատապարտեք հայկական ահաբեկչությունը», «վերադարձրեք Ղարաբաղը», «չենք զիջի Ղարաբաղը ոչ մեկին» գրություններով պաստառներ:

«Նախընտրական շրջանն ակտիվորեն օգտագործվում է հակահայկական քարոզչության համար: Նման կոչերը թեեւ հնչում են վերահսկվող ընդդիմության կողմից, բայց ձեռնտու են նաեւ իշխանություններին»,-նկատեց Տաթեւիկ Հայրապետյանը:

Նրա դիտարկմամբ՝ ընտրություններից հետո Ադրբեջանում «Ղարաբաղը վերադարձնելու» քարոզչությունն ավելի կկոշտանա՝ ստանալով պահանջատիրական բնույթ:

Զուգահեռ, ինչպես փորձագետը նշեց, Ադրբեջանում երեկ հրթիռահրետանային փորձարկումներ են կատարել. «Այդպես փորձում են ցույց տալ, թե պատրաստ են կատարելու ցանկացած հրահանգ»:

Անդրադառնալով դեռեւս պաշտոնապես չհաստատված տեղեկություններին, որ ՀՀ-ի եւ Ռուսաստանի միջեւ սպառազինության ձեռքբերման նոր վարկ է ձեւակերպվելու, փորձագետը նշեց. «Ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներում այդ լուրին արձագանքեցին՝ ասելով, թե կողմերը հավանական են համարում հնարավոր պատերազմը եւ պատրաստվում են դրան»:

Մեկնաբանելով ռուս պաշտոնյաների՝ վերջերս հնչեցրած հայտարարությունները, թե ՌԴ-ն կրճատելու է Ադրբեջանին մատակարարվող սպառազինության ծավալը, Տաթեւիկ Հայրապետյանն ասաց. «Ռուսաստանն այս կերպ փորձում է մեղմացնել Ալիեւի՝ «Երեւանը վերադարձնելու» մասին հայտարարությունները, որոնք տարածքային հավակնություններ են պարունակում Հայաստանի հանդեպ: Խնդիրն այն է, որ պատմությունը կեղծվում է, ու այդ կեղծիքներն օրակարգում են դրվում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30