Կլիմայական փոփոխությունները գլոբալ են, և չնայած՝ որոշ հայ գիտնականներ հայտնում են, որ դրանք Հայաստանի վրա չեն ազդի, սակայն ազդեցությունն ակնհայտ է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց բնապահպան Սիլվա Ադամյանը:
«Այս տարի մենք ունեցել ենք ոչ ցուրտ ձմեռ: Հայաստանի համար սա կրիտիկական վիճակ է: Մեզ մոտ տարեց տարի ավելի չորային է դառնում կլիման: Ամռանը մենք կզգանք դրա ազդեցությունը, երբ իշխանությունները հայտարարեն, որ ջուր չկա, ջրամբարները դատարկ են»:
Սիլվա Ադամյանը նշում է, որ կլիմայական փոփոխությունների մասին առաջին հերթին փաստում են կենդանական աշխարհի փոփոխությունները:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ