ՄԻԵԴ-ը կոմունիկացրեց 2016թ․ դեկտեմբերին Չինարի գյուղի մոտ տեղի ունեցած զինված բախման վերաբերյալ գործը, որի ընթացքում պաշտպանական մարտում զոհվեցին երեք հայ զինծառայողներ։
Սա բոլորովին նոր կոնտեքստ է։ Եթե 2016թ․ ապրիլյան գործերը վերաբերում էին Ադրբեջան-ԼՂՀ զինված ընդհարմանը, ապա այս գործը վերաբերում է Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքի նկատմամբ ոտնձգությանը։ Գանգատի վրա աշխատել են Արտակ Զեյնալյանը, ես ու իմ դուստրը՝ Մարիամ Ղազարյանը։
Արա ՂԱԶԱՐՅԱՆ
Փաստաբան