Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

 «Ով փորձառու չէ՝ դառնում է էժան կամ չվարձատրվող աշխատուժ»

Ապրիլ 03,2018 16:35

Ուսումնասիրելով մի շարք աշխատանքային հայտարարություններ, հանդիպում ենք գրեթե նույն բովանդակությամբ ներկայացվող պահանջներին. «Օտար լեզուների իմացություն և ամենակարևորներից մեկը՝ աշխատանքային փորձը տվյալ ոլորտում պարտադիր է»: Սա գործատուի կողմից ներկայացվող հիմնական պահանջներից է, ինչը խոչընդոտ է հանդիսանում երիտասարդ մասնագետների համար, ովքեր նոր են ավարտել բուհը:

Տնտեսագիտության ֆակուլտետը 2016-ին ավարտած Անուշը, որը դեռևս գործազուրկ է, մեզ հետ զրույցում նշեց, որ արդեն մեկ տարի է՝ ինչ աշխատանք է փնտրում և դեռ հաջողության չի հասել. «Գործատուները փնտրում են երիտասարդ, միևնույն ժամանակ փորձառու կադրերի, իսկ ով փորձառու չէ, դառնում է էժան կամ չվարձատրվող աշխատուժ»:

Գործատուն օգտվելով մասնագետի անփորձությունից կարող է ամիսներով աշխատավարձ չվճարել կամ գրոշներ վճարել:

Իսկ հոգեբանական ինչ ազդեցություն կարող է ունենալ այս ամենը. հարցի պատասխանը ստանալու համար զրուցեցինք հոգեբան Աննա Բադալյանի հետ:

«Գործատուն պետք է հաշվի առնի, որ բուհն ավարտած երիտասարդը պետք է աշխատի, որպեսզի ունենա աշխատանքային փորձ, բայց շատ գործատուներ ասում են՝ եթե չունես աշխատանքային փորձ, աշխատանքի ընդունվել չես կարող: Սակայն կան նաև այնպիսիները, որոնք հաշվի են առնում դիմողի մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, և անկախ նրանից՝ փորձն առկա է, թե ոչ, աշխատանքի են ընդունում»:

Աննա Բադալյանը նաև նշեց, որ սա հնարավորություն է տալիս երիտասարդներին դեռևս ուսանող տարիներից աշխատել, զարգացնել մասնագիտական հմտությունները և ավարտած ժամանակ արդեն ունենալ աշխատանքային փորձ:

Իսկ արդյոք գործատուի կողմից մերժվելը հիասթափության պատճառ չի դառնա. հոգեբանը նշեց. «Հիասթափություն կարող է լինել այն ժամանակ, երբ անհատը դիմի գործատուին և նրան ասեն, որ քո արտաքին տվյալները չեն համապատասխանում և հաշվի չառնեն նրա զարգացվածության ու գիտելիքի մակարդակը: Այս ամենը կարող է հասարակությունում ինտեգրման և հաղորդակցության դժվարության պատճառ դառնալ, ինչպես նաև հանգեցնել սոցիալական տրավմայի, ինչի պատճառով անհատի մոտ ձևավորվում է թերարժեքություն»:

 Աննա ՂՈՒԿԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30