Մոսկվայում «Աֆիմոլլ-Սիթի» առևտրի կենտրոնում տարհանվել է մոտ 6000 մարդ: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով արտահերթ ծառայությունների աղբյուրը:
Գործակալության զրուցակիցը հայտնել է, որ տարհանման պատճառը առևտրի կենտրոնում տեղակայված Burger King արագ սննդի կետում ծխի առկայությունն է:
Ավելի ուշ պարզվել է, որ հրդեհի ազդանշանն աշխատել է խոհանոցում սնունդ պատրաստելիս առաջացած ծխի հետևանքով:
Հիշեցնենք, երեկ Երևանում Burger King-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել է 9 մարդ:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ