Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Գերմանիան որոշեց Հայաստանի Շենգեն վիզաների տրամադրումը տալ ռուս-թուրքական ընկերությանը

Ապրիլ 03,2018 14:29

Հայաստանյան հասարակական գործիչներն անհանգստացած են այն որոշմամբ, որ հայաստանցիների շենգենյան վիզայի դիմումները կընդունի ռուս-թուրքական «ՎիզաՄետրիկ» ընկերությունը: Հիշեցնենք, այդ տեղեկությունը մամուլի ասուլիսում օրերս հրապարակել էր ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը:

Այսօր «Հենարան» մամուլի ակումբում «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ-ի նախագահ Կարինե Դանիելյանը եւ «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի նախագահ Միլենա Մանվելյանն իրենց մտահոգությունները ներկայացրին:

«Մեզ անհանգստացնում է այն, որ մեր ազգի ներկայացուցիչների անձնական տվյալներ`զգալի եւ կարեւոր, վիզա տրամադրելիս պահանջվում եւ ներկայացվում է: Նաեւ երեւում են տարբեր կապերը տարբեր երկրներում եւ տարբեր ոլորտներում: Ազգի ակտիվ մասի վերաբերյալ բոլոր տվյալները վերցնել եւ նվիրել Թուրքիային`չի կարելի»,- ասաց Կարինե Դանիելյանը:

Բանախոսների համար զարմանալի է նաեւ այն, որ գերմանական դեսպանատունն է դա արել, քանզի իրենք տեղյակ են պատմական անդրադարձերին, իրենք էլ ճանաչել են ցեղասպանությունը: Բանախոսները բավական ուրախ են ՀՀ իշխանությունների արձագանքից եւ կոչ են անում որեւէ զիջման չգնալ:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30