«Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած 8 քաղաքացիներից մեկը դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին Aravot.am-ը տեղեկացավ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից:
Նրանք բոլորն էլ տեղափոխվել էին այս հիվանդանոց: Բժիշկները 6 տուժածների առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության, 8-ամյա Ռ.Մ.-ի վիճակը՝ ծանր: Վիրահատությունից հետո էլ երեխայի վիճակը շարունակում է մնալ ծանր, սակայն, ինչպես բժիշկներն են հավաստիացնում, նրա կյանքին վտանգ չի սպառնում, պարզապես ստացած վնասվածքներն են խորը: Նա պայթյունի հետեւանքով ամենաշատ տուժածն էր:
Վիրավորում ստացած բոլոր քաղաքացիների մոտ էլ առկա են ստորին վերջույթների, փափուկ հյուսվածքների քերծած վերքեր:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ