Այս պահի դրությամբ Հյուսիսային պողոտայում գտնվող «Բուրգեր Քինգ» արագ սննդի օբյեկտի դռները կապարակնքված են, տարածքն էլ՝ ժապավեններով փակված: Aravot.am-ի տեսախցիկն արձանագրեց, որ պայթյունի հետեւանքով անգամ գույքին էր մեծ վնաս պատճառվել՝ սեղանները, աթոռները եւ մնացած գույքը կտոր-կտոր էին եղել: Պայթյունի ալիքը մինչեւ վերջին սեղանը հասել էր: Այսօր էլ սեղաններին դեռ առկա էին հաճախորդների պատվիրած ուտելիքներն ու խմիչքները, որոնց մի մասը գետնին էր, այս ու այն կողմ թափված:
Նախնական վարկածով պայթել է լցնովի գարեջրի ճնշումն ապահովող բալոնը: Մինչ իրավապահները կպարզեն պայթյունի բուն պատճառները, համացանցում ուշագրավ նյութեր գտանք «Բուրգեր Քինգ» -ի վերաբերյալ: Այս ապրանքանիշի գովազդներն ուսումնասիրելիս նկատեցինք, որ գովազդների գրեթե մեծ մասում «Բուրգեր Քինգ» -ի արագ սնունդը պատրաստելիս օգտագործվում է բաց կրակ, ինչը հնարավոր է,որ կարող է դառնալ պայթյունների պատճառ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ