Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մուկուչյանին քննադատեցին, թե Ծառուկյանին ինչի՞ նկատողություն արեցիք, իսկ ՍԱՍ-ի Արտակին՝ ոչ

Ապրիլ 03,2018 13:35

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովում ներկայացրեց ԿԸՀ-ի 2016-2017-ի գործունեության մասին հաղորդումը:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն իր ելույթում Մուկուչյանին քննադատեց: Նա Մուկուչյանին երեսով տվեց, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ վերջինս իրենց կուսակցության եւ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին նկատողություն էր արել. «Երբ որ պարոն Ծառուկյանը մի հուսաբեկ գյուղացու Նոյեմբերյանում օգնություն տվեց, անմիջապես ԿԸՀ-ն առանց լսված լինելու իրավունքը ապահովելու նկատողություն հայտարարեց, բայց մեկ այլ վայրում մարդկանց հավաքեցին, ահաբեկեցին աշխատանքից ազատելու սպառնալիքով, որեւէ հետեւանք դա չունեցավ, ընդամենը նյութերն ուղարկվեցին դատախազություն: Դատախազությունն էլ հանցակազմի բացակայության հիմքով կամ գործ չի հարուցում, կամ մերժում է: ԿԸՀ-ի գործառույթը այն չի, որ դատախազությանը գործ մատակարարի, ինքը պետք է իր իրավունքները կատարի: Իմ հորդորն է, որ անկախ օրենսդրական ձեւակերպումից, հավասարության մթնոլորտին ԿԸՀ-ն շատ մեծ ուշադրություն դարձնի, մարդկանց դժգոհությունը գալիս է տարբերակված, անհավասար մոտեցումից»:

Նա նաեւ ընտրական որոշ խախտումների անդրադարձավ. «Թիվ 1 ընտրատարածքում ընտրությունների օրը ես ահազանգել եմ ձեզ եւ ՄԻՊ-ին, եկան, տեսան, որ տեղամասային հանձնաժողովների մոտ իրենց կարծիքով հաջողված անցյալ ունեցող երիտասարդները առանց դիակի թաղում հիշեցնող միջոցառման նման խմբված, հարյուրավոր հոգով կանգնած էին, մարդկանց ուղեկցում էին՝ պատճառաբանելով, որ չի կարողանում ընտրի: Այս ամենի մասին ԿԸՀ-ն իմացել է: Պարոն Մուկուչյան, դա հերքելը ապագա չունի, այդպիսի երեւույթները եղել են համատարած, նաեւ ծեծկռտուք է եղել եւ ԿԸՀ-ն օբյեկտիվության առումով մտածելու տեղիք ունի»:

Ըստ Պետրոսյանի, եղել է օբյեկտիվության խախտում, ԿԸՀ-ն խախտել է այս մասով:

Տիգրան Մուկուչյանը հակադարձեց՝ «Դա հենց այն դեպքերից է, երբ հանձնաժողովը մի անգամ փորձեց գոնե օպերատիվ արձագանքել, հիմա էլ մեղադրվում է լսված չլինելու իրավունքի համար: Նույն ձեւով ինքը մեղադրվել է թեկնածու Մելիքյանի, Մովսիսյանի հետ կապված, նույն ձեւով, 5 րոպե հետո նույն բնույթի հաղորդում է եղել: Հիմա էլ հանձնաժողովը մեղադրվում է, թե ինչու է նման բան արել, երբ հրապարակային ասվել է: Հիմա լավ, ասենք չենք բարձրաձայնում՝ քննադատում եք, բարձրաձայնում ենք…Երբ տեսանյութը կա, առկա է, ամեն ինչը երեւում է, ԸՕ-ն ունի ինստիտուտ օպերատիվ արձագանքման, ի՞նչը չենք արել: Ընենց չի, որ լսված լինելու իրավունքը ապրիորի իրավունք է, կարելի է բարձրաձայնել: Հասկացանք լսված լինելու իրավունքը, եթե շարունակում ես այդ իրավունքը բացարձակ մեկնաբանել, այդտեղ ի՞նչ լսված լինելու իրավունք կա, հանձնաժողովը հրապարակային արտահայտեց իր տեսակետը, չանե՞ր»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30