Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պարզաբանում՝ Սան Ռեմոյի պատանեկան մրցույթի հայաստանյան «սկանդալի» մասին լուրի շուրջ

Ապրիլ 03,2018 13:27

«Սկանդալ» բնորոշված միջադեպի էությունն այն է, որ սկզբում տեղեկություն է տարածվել, թե միջազգային այս մրցույթին մասնակցելու համար համապատասխան ժյուրին Հայաստանից ընտրել է երկու հաղթողների, ապա սա հերքվել է և նշվել, որ որպես մրցույթի մասնակից միայն մեկը կմեկնի Իտալիա։

«Հերքման» հրապարակումներում ՀՀ մշակույթի նախարարությունն է նշվում որպես երկու պատանիների հաղթելու մասին լուրի աղբյուր։ Հայտնում ենք, որ ՀՀ մշակույթի նախարարությունը որևէ առնչություն չունի այս տեղեկության ո′չ սկզբնական ( երկու հաղթող), ո′չ էլ ձևափոխված (մեկ հաղթող) տարբերակի հետ։ Նախարարության Ֆեյսբուքի էջում տեղադրված տեղեկությունը և նրան կից լուսանկարներն էլեկտրոնային փոստով մեզ ուղարկել է ժյուրիի անդամ Զառա Արամյանը։

( Նախարարության ՖԲ էջում այդ տեղեկությունը չի հանվել կամ հերքում չի կցվել նրան, քանի դեռ այն ուղարկած Զառա Արամյանից նույն եղանակով չի ստացվել հերքման կամ ուղղում կատարելու պահանջ)։

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի մամուլի քարտուղար

Ռուզաննա Խաչատրյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30