Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

99 500 ԱՄՆ դոլար են շնորհել հայկական Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամին ՝ սեռով պայմանավորված բռնությունների դեպքերի կրճատման հարցում նորարական լուծում մշակելու նպատակով

Ապրիլ 03,2018 13:00

Մրցանակ Հայկական հետազոտական թիմին՝ սեռով պայմանավորված բռնության կանխարգելման հարցում նորարարության համար

Համաշխարհային բանկի խումբը և Սեռական բռնությունների հետազոտության նախաձեռնությունը (ՍԲՀՆ) (Sexual Violence Research Initiative) (SVRI) այսօր 99 500 ԱՄՆ դոլար են շնորհել հայկական տեխնոլոգիական բիզնես հիմնադրամին՝ սեռով պայմանավորված բռնությունների (ՍՊԲ) (gender-based violence ) դեպքերի թիվը կրճատելու հարցում օգնելու նպատակով:

Մրցանակը, որը 2018 թ. Նորարարության զարգացման շուկայական հարթակի մաս է սեռով պայմանավորված բռնության հաղթահարման համար*, կօժանդակի Հայաստանի Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամին (ՁԻՀ)՝ բջջային հեռախոսների հավելվածների և թվային տեխնոլոգիաների գործարկման հարցում, որոնք կտան կանանց իրական ժամանակում փորձագիտական օժանդակությամբ և տեղեկություններով ապահովելու հնարավորություն և որոնք կարևոր տվյալներ են հավաքում ավելի լայն մասշտաբով քաղաքականության բնութագրման համար:

Մրցանակը ՁԻՀ-ին կտա ՍՊԲ ոլորտի և ՏՀՏ մասնագետների շրջանում շահագրգիռ կողմերի միջև երկխոսության խթանման հնարավորություն:

«Մեծագույն ուրախությամբ շնորհավորում եմ «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամին»՝ մեր երկարամյա գործընկերոջը, այս բացառիկ մրցանակի առթիվ»,- ասաց Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոն:

Սեռով պայմանավորված բռնությունը գլոբալ խնդիր է: Ներկայումս աշխարհում հիմնական մարտահրավերներից է հանդիսանում, թե ինչպես տեխնոլոգիաների` մասնավորապես ինֆորմացիոն տեխնոլոգիաների կիրառման միջոցով այդ խնդիրը նվազեցնել: Հաշվի առնելով Հայաստանում արագ զարգացող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, ՁԻՀ-ին դրամաշնորհ է շնորհվել գլոբալ լուծում առաջարկելու համար:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաշվարկներով՝ ամբողջ աշխարհի կանանց 35 տոկոսը կյանքի ընթացքում ֆիզիկական և սեռական բռնության է ենթարկվել սեռական զուգընկերոջ կամ զուգընկեր չհանդիսացող անձանց կողմից:

«Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սեռով պայմանավորված բռնությունը տնտեսությունների համար կարող է արժենալ ՀՆԱ-ի մինչև 3.7 տոկոսը՝ արտադրողականության կորստի պատճառով, ի լրումն կանանց և տղամարդկանց հասցվող ուղղակի վնասի», – ասաց Համաշխարհային բանկի խմբի գենդերային հարցերով գլխավոր տնօրեն Քերըն Գրոունը: «Համաշխարհային բանկի խումբը հպարտ է օժանդակելու Զարգացման շուկայական հարթակի հաղթողներին, որոնց ծրագրերը հետամուտ են կայուն և մասշտաբային մոտեցումներ գտնելուն՝ ուղղված այսօր մեզ համար և ապագա սերունդների համար ՍՊԲ-ի կանխմանը»:

2015 թ. Համաշխարհային բանկի խմբի երկարամյա աշխատակցի դստեր՝ Հաննահ Գրահամի հիշատակին մեկնարկած Զարգացման շուկայական հարթակը հետազոտողների համար նախատեսված մրցույթ է՝ ուղղված նորարարական լուծումներ գտնելուն, որոնք կարող են օգնել անհատներին, համայնքներին և պետություններին ՍՊԲ արմատախիլ անելու հարցում:

Այս տարվա հաղթողները, որոնք ընտրվել են աշխարհի հետազոտական ինստիտուտների, ՀԿ-ների և օգնության ու այլ կազմակերպությունների ներկայացրած ավելի քան 250 առաջարկներից, Հայաստանից, Կամբոջիայից, Կոլումբիայից, Հոնդուրասից, Հորդանանից, Քենիայից, Նեպալից, Պապուա Նոր Գվինեայից, Պերույից, Ռուանդայից և Հարավային Աֆրիկայից են: Հաղթող թիմերից յուրաքանչյուրն ստացավ մինչև 100 000 ԱՄՆ դոլար և ընտրվեց ընդհանուր արժանիքի, հետազոտության կամ ծրագրի նախագծի և մեթոդների, կարևորության, թիմի փորձառության և էթիկական նկատառումներից ելնելով:

ՍԲՀՆ դրամաշնորհի՝ 2014 թ. մեկնարկած նորարարության համաշխարհային մրցանակի շրջանակում, նախկինում ավելի քան 1 միլիոն ԱՄՆ դոլար է շնորհվել յոթ երկրի ինը ծրագրի: 5500-ից ավելի անդամներով՝ ՍԲՀՆ-ն համաշխարհային խոշորագույն հետազոտական ցանցերից մեկն է, որի ուշադրության կենտրոնում կանանց դեմ բռնությունն է: ՍԲՀՆ-ն հետազոտություններին աջակցում է գիտելիքների տարածման և փոխանակման ու համագործակցության զարգացման և կապերի ստեղծման միջոցով և բարելավում է քաղաքականությունն ու գործելակերպը՝ օժանդակելով և ֆինանսավորելով հետազոտությունների ու կարողությունների զարգացումը: Երկու տարին մեկ այն հյուրընկալում է միջազգային համաժողով՝ սեռական և մտերիմ զուգընկերոջ կողմից բռնության վերաբերյալ հետազոտությունների զարգացման և ընդլայնման համար:

*Պաշտոնական անվանումն է՝ «Սեռական բռնությունների հետազոտության նախաձեռնություն և Համաշխարհային բանկի խմբի 2018 թ. Նորարարության զարգացման շուկայական հարթակ՝ սեռով պայմանավորված բռնության կանխման և արձագանքի համար (ի հիշատակ Հաննահ Գրեհեմի)

Համաշխարհային բանկ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30