Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մանե Թանդիլյանն առաջարկում է հրավիրել խորհրդարանական լսումներ Փարաքար համայնքի ջրահեռացման համակարգի խնդիրների և դրանց լուծման վերաբերյալ

Ապրիլ 03,2018 12:51

Մանե Թանդիլյանի հրատապ գրությունը Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդևան Գրիգորյանին

Հարգելի՛ պարոն Գրիգորյան,

Քաջատեղյակ եք, որ Փարաքար համայնքի ջրահեռացման համակարգը, որը կառուցվել էր տարիներ առաջ, ներկայումս չի գործում և ջրահեռացման համակարգի փաստացի բացակայությունը համայնքի համար առաջացնում է կոմունալ և հակասանիտարական խնդիրներ:

26.03.2018թ. ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահն ի պատասխան իմ՝ 20.03.2018թ. N 095-Ե-51 գրության տեղեկացրեց, որ ձեզ հասցեագրված 06.03.2018թ. գրությամբ հայտնել է, որ ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեն առաջիկայում կձեռնարկի համապատասխան քայլեր՝ ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ջրահեռացման համակարգը՝ ներառյալ կեղտաջրերի մաքրման կայանը համայնքի հաշվեկշռին ետ հանձնելու ուղղությամբ:

Ծանոթանալով այդ գրությանը, հանգել եմ նրան, որ կոմիտեն նպատակադրված չէ համակարգը վերագործարկել և լուծել վերջինիս պատշաճ շահագործման խնդիրը, այլ պարզապես ցանկանում է խնդիրը դուրս բերել իր պատասխանատվության դաշտից՝ առանց շտկելու կոմիտեի ենթակայության շրջանում համակարգի խափանման հարցը:

Սույնով առաջարկում եմ Ձեզ, հիմք ընդունելով Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի հոդված 12-ի 1-ին մասի 5-րդ ենթակետը, իրականացնել խորհրդարանական լսումներ Փարաքար համայնքի ջրահեռացման համակարգի խնդիրների և դրանց լուծման վերաբերյալ: Առաջարկում եմ նաև հրավիրել ջրային պետական կոմիտեի նախագահին, «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի պատասխանատուներին, «Ջինջ» ՍՊԸ-ին, Տարածքային կառավարման և զարգացման նախարարին, Փարաքար համայնքի ղեկավարին և ավագանու անդամներին, ինչպես նաև համայնքի բնակիչներին: Լսումները հնարավորություն կընձեռեն լսել համայնքի բնակիչներին, մանրամասն ծանոթանալ կոմիտեի դիրքորոշմանը և քննարկել խնդրի լուծման ճանապարհները:

Հայտնում եմ նաև պատրաստակամությունս լսումների կազմակերպմանը ներգրավվելու և նպաստելու համայնքի կենսական խնդրի լուծմանը:

Հարգանքով՝ ՄԱՆԵ ԹԱՆԴԻԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30