Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Ապրիլ 03,2018 12:40

Ուշադրություն

Ապրիլի 3-ի երեկոյան ժամերից մինչև ապրիլի 4-ի առավոտ Սև ծովի շրջաններից ցուրտ մթնոլորտային ճակատի ներխուժմամբ պայմանավորված հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ։ Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային գոտիներում, Լոռիում սպասվող տեղումները կլինեն ձյան տեսքով, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ, բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն։ Պայմանավորված սպասվող օդերևութաբանական իրադրությամբ, վարորդներին հորդորում ենք նշված մարզերում երթևեկելիս ցուցաբերել հնարավորինս զգոնություն։

Ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը, ժամը 04։00-07։00 ընկած ժամանակահատվածում Արարատի և Արմավիրի մարզերում, Տավուշում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռնային գոտում հողի մակերևույթին կանխատեսվում է -2․․․-3 աստիճան։

Ելնելով սպասվող ջերմային ֆոնից հատկապես ջերմոցային տնտեսություններին հորդորում ենք փակել ջերմոցները, իսկ սածիլված դաշտերում հնարավորության դեպքում նշված ժամերին կատարել ոռոգում։

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը ողջ հանրապետությունում, 4-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, ապրիլի 3-ի երեկոյան առանձին հատվածներում սպասվում է ամպրոպ, հնարավոր է մանր կարկուտ: Ապրիլի 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ապրիլի 3-4-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը ապրիլի 4-ին կնվազի 5-6 աստիճանով, 5-8-ը նույնքան կբարձրանա:

Երևան քաղաքում՝

Ապրիլի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը և առավոտյան սպասվում է անձրև և ամպրոպ: Ապրիլի 4-ի ցերեկը, 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի ապրիլի 4-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

-Օդի առավելագույն ջերմաստիճան՝  27.50C (1979 թ.)

-Օդի նվազագույն ջերմաստիճան՝  -4.00C (2004 թ.)

-Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 11.50C

ՀՀ ԳԵՏԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.

Մարտի 30-31-ը հանրապետության գետերում դիտվել է ջրի ելքերի մեծացում, առանձին գետերում՝ զգալի մեծացում:

Ապրիլի 1-2-ը հանրապետության գետերում դիտվել է ջրի ելքերի նվազում:

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30