Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Զինկոմիսարիատից երկու ինքնաձիգ եւ 48 փամփուշտ է անհետացել. աշխատակիցները մեկը մյուսի վրա են գցում անհետացման պատասխանատվությունը. «Ժողովուրդ»

Ապրիլ 03,2018 12:36

Շիրակի մարզի Աշոցքի զինկոմիսարիատում առեղծվածային դեպք է գրանցվել։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով՝ զինկոմիսարիատից երկու ինքնաձիգ եւ 48 փամփուշտ է անհետացել, եւ զինկոմիսարիատի աշխատակիցները մեկը մյուսի վրա են գցում զենքերի անհետացման պատասխանատվությունը։

Եվ այսպես՝ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս օրերին խառնաշփոթ իրավիճակ է տիրում Աշոցքի տարածքային զինվորական կոմիսարիատում։ Բանն այն է, որ իրավապահները բացահայտել են, որ կոմիսարիատից անհետացել են երկու ինքնաձիգ՝ ավտոմատ, եւ 48 փամփուշտ։ Սա բացահայտվել է հերթապահների հերթափոխության ժամանակ։

Հերթափոխ ընդունող զինվորականը, տեսնելով բացթողումը, հայտարարել է, թե ինքը չի պատրաստվում հերթապահության անցնել զինկոմիսարիատում, կոչ է արել հրավիրել իրավապահներին՝ հասկանալու, թե ինչ պայմաններում են անհետացել ինքնաձիգները եւ փամփուշտները։

Հիմա իրավապահները զինկոմիսարիատում հարցաքննություններ են սկսել՝ պարզելու համար, թե ինչ է տեղի ունեցել։ Սակայն ուշագրավն այն է, որ զինկոմիսարիատի ոչ մի աշխատակից մինչեւ այս պահը վստահաբար պնդում է, որ ինքը անհետացած ինքնաձիգների եւ փամփուշտների հետ որեւէ առնչություն չունի։

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Լուսանկարը`  արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30