Այսօր ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը հանձնաժողովի նիստում հայտարարեց, որ հրենք որոշել են քննարկել ոստիկանության ներդրած շարժական տեսախցիկների մասին հարցը, որը շատ մտահոգել է հանրությանը:
Նա ասաց, որ ընդդիմադիր պատգամավորներ Էդմոն Մարուքյանի, Արտակ Զեյնալյանի եւ հանձնաժողովի ներկայացուցչների հետ որոշել են սա հատուկ քննարկման առարկա դարձնել. «Սրանով սկիզբ ենք դնում պառլամենտական վերահսկողությանը»,- հայտարարեց Կոստանյանը:
Նա ասաց, որ ուսումնասիրել են տեսաձայնագրման եւ տեսանկարահանման միջոցով ճանապարհային երթեւեկության խախտումների արձանագրման հետ կապված օրենսդրությունը. «Ինչպես հասարակության շատ հատվածների, այդպես էլ մեզ շատ մտահոգել է շարժական տեսախցիկների միջոցով խախտումների արձանագրման փաստը: Նկատի ունենալով, որ պետք է հաշվի առնենք երկու բան՝ տեսանկարահանման եղանակով խախտումների փաստումը պետք է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպերով նաեւ լինի ոչ թե պատժիչ, այլ կանխարգելիչ եւ չպետք է այն խախտի մեր քաղաքացիների անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Լուսանկարը՝ Armeniasputnik.am-ից