Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի Լոնդոնի «Արսենալ» եւ Մոսկվայի ԲԿՄԱ առաջին հանդիպման ժամանակ, որը կայանալու է ապրիլի 5-ին «Էմիրեյթս» մարզադաշտում, բանակայիններին տրիբունայից կաջակցեն Ռուսաստանից ժամանած 450-500 երկրպագուներ: Այս մասին հայտարարել է ԲԿՄԱ-ի կոմերցիոն տնօրեն Անդրեյ Զարուբյանը:
Նա նաեւ նշել է. «Մենք պատրաստ էինք Մոսկվայում պատասխան խաղի համար «Արսենալին» տրամադրել տոմսերի ընդհանուր թվաքանակի հինգ տոկոսը, սակայն լոնդոնցիները նախապես մեզ տեղեկացրել են, որ իրենց այդքան տոմս պետք չէ: Պատասխան հանդիպմանը Մոսկվայում «Արսենալին» կերկրպագի շուրջ 450 ֆուտբոլասեր, ընդ որում, մեծ մասը՝ մոտ 350-ը, կլինեն նրանց ակումբի այստեղի ֆանատները: Իսկ Անգլիայից սպասում ենք 100-150 երկրպագուի»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ