Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՎԾ ցուցանիշները վկայում են՝ օտարերկրյա ներդրումներն անգամ կառավարության խոստացած ցուցանիշի կեսին չեն հասել. «Ժողովուրդ»

Ապրիլ 03,2018 11:56

Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2017 թվականին Հայաստանում կատարված օտարերկրյա ներդրումների վիճակագրությունը։ Պատկերը, մեղմ ասած, այնքան էլ լավ չէ, եւ հիմք է տալիս եզրակացնելու, որ իշխանություններին այդպես էլ չհաջողվեց ապահովել խոստացած չափի ներդրումներ;

Եվ այսպես՝ ուղղակի օտարերկրյա ներդրումների ծավալը 2017 թվականի հունվար-դեկտեմբերին կազմել է 93 մլրդ 43.9 մլն դրամ/193.8 մլն դոլար/, նախորդ տարվա 62 մլրդ 679.3 մլն դրամի /130.5 մլն դոլարի/ փոխարեն։ Ասել է, թե ներդրումներն աճել են 30.3 մլրդ դրամով։

Մինչդեռ վարչապետ Կարեն Կարապետյանը 2017 թվականին՝ ՀՀԿ-ի քարոզարշավի շրջանակում հայտարարել էր 2017թ. 50 մլն դոլար օտարերկրյա ներդրումների մասին։ Դրանից հետո այս տարվա սկզբին ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը հաշվետվություն հրապարակեց, թե 2017 թվականին նախատեսված է եղել կատարել 490 մլն դոլարի ներդրում եւ ստեղծել 7300 աշխատատեղ, սակայն կատարվել է 506 մլն դոլարի ներդրում եւ ստեղծվել 5200 աշխատատեղ։

Միայն թե ԱՎԾ ցուցանիշները վկայում են հակառակի մասին՝ օտարերկրյա ներդրումներն անգամ կառավարության խոստացած ցուցանիշի կեսին չեն հասել։ Ասել է, թե կառավարությունը չի կատարել խոստումը։

Իհարկե, վարչապետ Կարեն Կարապետյանն ունի սրա պատասխանը, ժամանակին շտապել էր պարզաբանել, թե խոստացածն ամենեւին էլ օտարերկրյա ներդրումների մասին չի եղել, այլ որ ինքը նաեւ պետական ու մասնավոր ծրագրերով իրականացված ներդրումներն է նկատի ունեցել, ավելին՝ կառավարությունը ներդրումներ սկսեց հաշվել անգամ վարկային միջոցները, բյուջեից հատկացված միջոցները, համայնքային դրամաշնորհները։ Մինչդեռ, նկատենք, ԱՎԾ-ն իր հաշվարկներն անում է միջազգայնորեն ընդունված չափորոշիչների համաձայն:

Մերի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30