Լրագրողների պաշտպանության կոմիտեն (CPJ) այսօր կոչ է արել Թուրքիայի իշխանություններին դադարեցնել ազատազրկված անկախ լրագրող Ջան Դյունդարի դեմ քաղաքական դրդապատճառներով հարուցված գործը և թույլ տալ նրան կատարել իր աշխատանքը՝ առանց վրեժխնդրության վախի:
Ստամբուլի դատարանը երեկ Դյունդարի ձերբակալության մասին որոշում է կայացրել և խնդրել Ինտերպոլին «կարմիր ծանուցում» տալ նրա նկատմամբ:
«Մենք կոչ ենք անում Թուրքիայի իշխանություններին դադարեցնել Ջան Դյունդարի երկարատև հետապնդումը և թույլատրել նրան ապրել և աշխատել ազատ, – ասել է CPJ-ի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով համակարգող Նինա Օգնիանովան:- Մենք նաև կոչ ենք անում Ինտերպոլին մերժել Թուրքիայի՝ կողմից Դյունդարին կարմիր ծանուցում տալու պահանջը, որի միակ «հանցագործությունը» անկախ լրագրության փորձն է»:
Թուրքական «Ջումհուրիյեթ» թերթի նախկին գլխավոր խմբագիր և CPJ-ի մամուլի ազատության մրցանակակիր Դյունդարը 2016թ.-ից ապրում է վտարանդիության մեջ՝ Եվրոպայում, այն բանից հետո, երբ թուրքական դատարանը մայիսի 6-ին նրան դատապարտեց 7 տարվա ազատազրկման:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ