Լրահոս
Օրվա լրահոսը

Ահմադինեժադը բաց նամակներ է գրում երկրի առաջնորդ Խամենեուն և կատաղի քննադատում

Ապրիլ 03,2018 08:59

Իրանի հերթական էքս-նախագահներից հիմա էլ Ահմադինեժադն է անցել ընդդիմության շարքերը․ նա բաց նամակներ է գրում երկրի առաջնորդ Խամենեուն և կատաղի քննադատություններ է կատարում հատկապես դատական համակարգի հասցեին։

Պետական միջոցների յուրացման մեղադրանքով տասնհինգ տարվա բանտարկության է դատապարտվել Ահմադինեժադի ժամանակ փոխ-նախագահ աշխատած Բաղային, կալանված է նրա մյուս թիմակից Մաշային, պատասխանատվության են կանչվել ևս տաս պաշտոնյա։ Մեղադրական եզրակացության համաձայն Բաղային յուրացրել է Իսլամական հեղափոխության պահապանների բանակի կողմից Աֆրիկյան մի շարք երկրներին հատկացվելիք մոտ հինգ միլիոն եվրո նվերը։ Ահմադինեժադը այդ բանակի արտասահմանյան աշխատանքների գծով տեղակալ՝ Սոլեյմանիին խնդրել է դատարանում հերքել այդ մեղադրանքը։

Փորձագետների կարծիքով առաջնորդ Խամենեին դեռևս թույլ չի տալիս կալանել էքս-նախագահին, քանի որ դա հղի է նոր բարդություններով։

Իրանական Ամանորի երկշաբաթյա արձակուրդն ավարտվեց Իսլամական հեղ․ պահապանների բանակի խիստ հայտարարությամբ, որն արվեց Իսլ․ պետության հիմնադրման քառասունամյակի նախօրյակին (01 ապրիլի 1979-ի հանրաքվե)․ բանակը հայտնում է, որ «Հեղափոխության քառասունամյակն ի հեճուկս թշնամիների ցանկության՝ Իրանի իսլամական հանրապետության ամենապայծառ տարին կլինի»։
Տիգրան ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30