Ինչպես տեղեկացրել ենք, Հյուսիսային պողոտայում արագ սննդի կետում պայթյունի հետեւանքով Երեւանի Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն է տեղափոխվել 8 տուժած, հիմնականում՝ անչափահասներ:
Ականատեսներից Սերլի Զարգարյանը լրագրողների հետ զրույցում պատմեց, որ իր ընկերոջը՝ Իրանի քաղաքացի, 16-ամյա Էրիկ Աշուղյանը տուժածներից է, նա հիմա գտնվում է հիվանդանոցում, բարեբախտաբար, թեթեւ վնասվածքներ է ստացել. «Նստած էինք, 4 հոգի էինք, իրենք պատվիրել, կերել էին, մենք նստած էինք, պայթավ, ամենը գնացին դուրս, մենք էլ գնացինք: Հիմա մեր ընկերը վիրավորվել է: Թեթեւ է, հիմա կգա դուրս, գլուխը բացվել էր, արյուն էր գալիս, ասան՝ կկարեն»:
Սերլին ասաց, որ իրենք Հայաստան են եկել ծնողների հետ, իսկ իրենց ընկերներից երկուսը՝ տատիկի:
Թե ինչպես եղավ դեպքը՝ նա այսպես նկարագրեց. «Ամենը պայթավ, ծուխ վեր կացավ ու ամենը գնացին դուրս»: Ըստ նրա, ազդանշանային համակարգն աշխատել է, աշխատակիցները փորձել են իրենց տեղափոխել դուրս:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ