Լրահոս
Օրվա լրահոսը

8-ամյա Ռուբինայի վիճակը ծանր է, բայց կյանքին վտանգ չի սպառնում. Դավիթ Տոնոյանը հերքեց ԱԻՆ-ի պաշտոնյայի տեղեկությունը

Ապրիլ 02,2018 23:11

Հյուսիսային պողոտայում գտնվող արագ սննդի կետում պայթյունի հետեւանքով Երեւանի Գրիգոր Լուսավորիչ ԲԿ է տեղափոխվել 8 տուժած:

Այս պահին Հյուսիսային պողոտայում է նաեւ ԱԻՆ նախարար Դավիթ Տոնոյանը: Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ նախնական պատճառը պայթյունի գազի բալոնն է. «Գարեջրի բալոններին մատակարարում էր ճնշում»:

Նախարարն ասաց, որ հիմա դժվար է որեւէ բան ասել՝ բալոնի պահպանման պայմաննե՞րն են խախտվել, թե՞ այլ բան, փորձագետներն աշխատում են: Հարցին՝ ԱԻՆ-ը ստուգումներ չի՞ իրականացնում, վերահսկողը ԱԻՆ-ը չէ՞ր՝ նախարարը պատասխանեց, որ այս փուլում ԱԻՆ-ի գործառույթը չկար. «Մինչեւ պայթյունը գործառույթ չկար»:

Հարցին՝ ի՞նչը կարող էր պատճառ լինել, որ պայթեր գազի բալոնը՝ նախարարը պատասխանեց. «Կարող է ճնշման տատանում լինի, կարող է ճնշումը ավել լինի, բայց սա գործարանային է, պետք է ստուգվի»:

Նախարարն ասաց, որ այս պահին ճիշտ չի լինի մեղավորների մասին խոսել:

Ի տարբերություն ԱԻՆ-ի փոխգնդապետ Կոստանյանի, նախարարն ասաց, որ 8-ամյա Ռուբինայի վիճակը ծանր է, բայց կյանքին վտանգ չի սպառնում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30