Այսօր` ապրիլի 2-ին, ժամը 19.30-ի սահմաններում միջպետական ավտոճանապարհին, Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Զորական գյուղից Հաղթանակ գյուղ տանող ավտոճանապարհին Հայաստանից Ռուսաստան մեկնող խոշոր բեռնատարի`«ֆուռի» վարորդը մեքենան կանգնեցրել է ճանապարհի բանուկ մասում:
Նրան այդտեղ հարվածել է Նոյեմբերյանի տարածաշրջանի Պտղավան գյուղի բնակիչ, ՀՀ բանակի զինծառայող կապիտանի վարած «Մերսեդեսը»:
«Ֆուռի» վարորդը` Գավառի բնակիչ, 1977 թ. ծնված քաղաքացին, ճանապարհատրանսպորտային պատահարից զոհվել է: Դեպքի վայրում աշխատում են ճանապարհային ոստիկանները :
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ