«Նարեկացի» արվեստի միությունում այսօրվանից ցուցադրվում են Մամիկոն Նավասարդյանի գեղանկարները: Հեղինակի «Կանչ» խորագրով անհատական ցուցահանդեսը ներառում է Հայոց ցեղասպանության արհավիրքն արտացոլող տեսարաններ՝ թուրքերի ձեռքով խաչված հղի կանայք, սպանված հայերի ոսկորներ…
Նկարներից մեկի «հերոսն» էլ սատանան է: Հեղինակի խոսքով՝ այն մարմնավորում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կերպարը:
«Տարիներ առաջ եմ նկարել, սակայն հետո եմ գիտակցել, որ Էրդողանի կերպարն է այս կտավի մեջ»,-Aravot.am-ի հետ զրույցում ասում է Մամիկոն Նավասարդյանը:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ