Լրահոս
Օրվա լրահոսը

Տուժածներից 3-ը ՀՀ քաղաքացիներ են, 2-ը՝ Իրանի, 3-ը ՌԴ-ի

Ապրիլ 02,2018 22:47

ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Անահիտ Հայթայանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է.

«Հյուսիսային պողոտայում պայթյունից տուժածներին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն

Պայթյունի հետևանքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 8 տուժած։ Կենտրոնի տնօրեն Արա Մինասյանի գլխավորությամբ հիվանդանոցում բոլոր տուժածներն անցել են անհրաժեշտ հետազոտություն, տրամադրվում է բժշկական օգնություն։

Տուժածներից մեկի վիճակը գնահատվում է ծանր։ Աղջկան, այս պահին վիրահատում են։

Մյուսների վիճակը գնահատվում է կայուն։ Բժշկական օգնությունն արագ և պատշաճ կազմակերպելու նպատակով անմիջապես հիվանդանոց են եկել նաև բուժական գծով փոխտնօրեն Գագիկ Մանուկյանը, ինչպես նաև բոլոր առաջատար մասնագետները։

Տուժածներից 3-ը ՀՀ քաղաքացիներ են, 2-ը՝ Իրանի Իսլամական Հանրապետության, 3-ը Ռուսաստանի Դաշնության»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30