Լրահոս
Օրվա լրահոսը

Վերաքննիչից խնդրում է թոռնիկին խեղդած, զուգարանը նետած կնոջն արդարացնել

Ապրիլ 02,2018 22:25

Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Նորաշեն գյուղի բնակչուհի Հրածին Փայտյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ. սեպտեմբերի 27-ի ժամը 02.00-ի սահմաններում, Նորաշեն գյուղում գտնվող իրենց առանձնատան պատշգամբում իր աղջկա` նույն գյուղի բնակչուհի, 1984թ. ծնված Ռադմիլա Փայտյանի արտամուսնական կապից հղիությունը թաքցնելու եւ նորածին երեխայի անցանկալի լինելու դրդապատճառով, ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով, դիտավորությամբ, պարանոցի աջ եւ ձախ կողմնային երեսներից սեղմելու միջոցով մեխանիկական շնչահեղձության հասցնելով՝ սպանել է Ռադմիլա Փայտյանի 36-38 շաբաթական ծնված նորածին երեխային, այնուհետեւ նորածնի դիակը փաթաթել պոլիէթիլենային պարկի մեջ եւ գցել արտաքնոցի փոսը: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով («Սպանությունը» ), նա կալանավորված է:

Նրա շահերը դատարանում պաշտպանում էր հանրային պաշտպան Գայանե Զաքարյանը: Քրեական գործով մեղադրողը պահանջել էր Հրածին Փայտյանին դատապարտել 11 տարվա ազատազրկման:

Հ. Փայտյանը դատարանում չի ընդունել չի մեղքը, չի զղջացել իր կատարած արարքի համար, հայտարարել է, որ երեխան մեռած է ծնվել, նա 4-5 շաբաթական է եղել եւ այլն: Սակայն նրա այդ պնդումները հերքվել են դատարանում ներկայացված ապացույցներով:

2018թ. փետրվարի 27-ին Բերդ քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը վճռել է 57-ամյա Հրածին Փայտյանին մեղավոր ճանաչել նրան առաջադրված հոդվածով եւ դատապարտել 10 տարի ժամկետով ազատազրկման:

Հանրային պաշտպան Գայանե Զաքարյանը մարտի 27-ին, առաջին ատյանի դատարանի վճիռը բողոքարկելու համար նախատեսված մեկամսյա ժամկետի վերջին օրը, Հրածին Փայտյանի դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել, որով խնդրել է բեկանել Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավճիռը, Հրածին Փայտյանին արդարացնել`նրան ճանաչել անպարտ մեղսագրվող արարքը կատարելու մեջ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30