Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը շախմատի «GRENKE Chess Classic» գերմրցաշարի երրորդ տուրում այսօր հանդիպեց աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ: Կողմերը քայլերի կրկնությամբ 31-րդ քայլում բաժանեցին միավորը:
Չորրորդ տուրից առաջ, որում Արոնյանի մրցակիցը լինելու է Հոու Յիֆանը, մեր շախմատի առաջատարը երկու միավորով ընթանում է հինգերորդ հորիզոնականում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ