Լրահոս
Օրվա լրահոսը

Իսրայելցի նախարարն առաջարկում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Ապրիլ 02,2018 21:30

2016թ. ամռանը Թուրքիայի հետ կնքված հաշտության պայմանագիրը սխալ էր: Այս մասին հայտարարել է Իսրայելի ներքին անվտանգության նախարար Գիլադ Էրդանը, գրում է The Jerusalem Post-ը:

Մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի միջև «սիրալիրության փոխանակումը» սոցցանցերում, Էրդանը Թուրքիայի առաջնորդին մեղադրել է «հակասեմականության» մեջ, քանի որ «նա շարունակում է աջակցել ՀԱՄԱՍ-ին»:

Ընդ որում, Էրդանը հայտարարել է, որ Իսրայելը, հնարավոր է, չպետք է հաշտություն կնքեր Անկարայի հետ և միգուցե լավ կաներ միջազգային ասպարեզում հանես գալ Թուրքիայի դեմ՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը:

«Տարօրինակ բան է կատարվում. Թուրքիան ոչնչացնում է քրդերին, օկուպացնում է Հյուսիսային Կիպրոսը, և դա չի խանգարում Արևմուտքին նրան ճանաչել լեգիտիմ գործընկեր»,- ասել է նախարարը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30