Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ նախագահը նորից հանդես է գալիս ներգաղթի օրենքները խստացնելու կոչով. «Ամերիկայի ձայն»

Ապրիլ 02,2018 20:10

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նորից հանդես է եկել ներգաղթի օրենքները խստացնելու մասին պահանջով: Նա ասել է նաեւ, թե որեւէ գործարք չի կայացվելու ԴԱԿԱ ծրագրով ԱՄՆ-ում գտնվող անձանց խնդրի շուրջ:

Թրամփը բողոքում է, որ սահմանապահները չունեն իրենց պարտականությունը պարտաճանաչ կերպով կատարելու հնարավորություն: Ու պատճառը, գրում է նա թվիթերյան իր էջում, ‘ «տարօրինակ լիբերալ օրենքներն են, եւ դրանցից բխող բռնիր ու բաց թող գործելաձեւը»:

Նրա խոսքերով, անօրինական փախստականների քարավանները ողողել են սահմանները: Նա նաեւ դատապարտում է Մեքսիկային, իր խոսքերով ասած, դեպի ԱՄՆ փախստականների հոսքը դադարեցնելու ուղղությամբ գրեթե ոչինչ չանելու համար:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ամերիկայի ձայն»-ի կայքում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30