«Ազատություն». «Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը իր ռուսաստանցի պաշտոնակից Վլադիմիր Պուտինին հրավիրել է Վաշինգտոն», – այսօր Մոսկվայում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
Նրա խոսքով, Թրամփն այդ առաջարկը հնչեցրել է դեռևս մարտի 20-ին` Ռուսաստանի նախագահի հետ հեռախոսազրույցի ժամանակ: «Թրամփը ինքն է նման առաջարկով հանդես եկել, սակայն հստակ ժամկետներ չեն նշվել: Հուսով ենք, որ ամերիկացիները չեն հրաժարվի այս մտադրությունից և հետագայում կքննարկեն գագաթաժողովի անցկացման հնարավորությունները», – ասել է Ուշակովը: