Թուրքիայի գլխավոր դատախազությունը մեղադրանք է առաջադրել ԱՄՆ-ում ապրող իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի դեմ՝ Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանության գործով, գրում է meduza.io-ն:
Դատախազությունը դիմել է դատարան՝ խնդրելով Գյուլենի ու Կարլովի սպանության հետ առնչվող ևս 7 անձանց ձերբակալության թույլտվություն տալ: Դատարանը բավարարել է խնդրանքը:
Ավելի վաղ Թուրքիայի իշխանությունները, հայտարարել էին, որ դեսպանի սպանությունն իրականացրած Մևլութ Ալթինթաշը Գյուլենի համախոհներից է, սակայն վերջինիս սպանության կազմակերպման մեջ չէին մեղադրում:
Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովը սպանվել է 2016թ. դեկտեմբերին Անկարայում անցկացվող ցուցահանդեսի ժամանակ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ