Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացիական մասնակցությունը քվեաթերթիկ գցելով չի ավարտվում. ի՞նչ են պատմում թվերը հայ հասարակության քաղաքական ակտիվության մասին

Ապրիլ 02,2018 17:59

Խորհրդարանական ընտրություններից ուղիղ մեկ տարի անց Aravot.am-ը հարցում է անցկացրել՝ գնահատելու ՀՀ քաղաքացիների հետևողական վարքագիծը՝ Ազգային ժողովում որոշումների կայացման գործընթացի նկատմամբ:

Գաղտնիք չէ, որ քաղաքացիական մասնակցությունը չի սահմանափակվում ընտրություններին քվեաթերթիկ գցելով: Երբ հասարակությունը ընտրում է երկրի նախագահի, խորհրդարանի պատգամավորի կամ տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցչի, պետք է ուշի-ուշով հետևի, որ «վարպետները» չձախողեն «քաղաքական շենքի» կառուցումը:

Խորհրդարանական ընտրություններից ուղիղ մեկ տարի անց Aravot.am-ը հարցում է անցկացրել՝ գնահատելու ՀՀ քաղաքացիների հետևողական վարքագիծը՝ Ազգային ժողովի գործունեության նկատմամբ: Հարցմանը մասնակցել են Երևանում ու մարզերում բնակվող 230 քաղաքացիներ, որոնցից 217-ը, այսինքն՝ մոտ 95 տոկոսն ունի բարձրագույն կրթություն:

Արդյոք իրազե՞կ են քաղաքացիները խորհրդարանական անցուդարձին, բա՞րձր է դիմելիությունը պատգամավորներին, ինչպիսի՞ն է ԱԺ-հասարակություն երկխոսության մեխանիզմների արդյունավետության գնահատականը: Այս և մի շարք այլ հարցերի պատասխաններ կգտնեք ստորև ներկայացվող շարադրանքում:

Ի՞նչ հաճախականությամբ են հայաստանցիները հետևում Ազգային ժողովում օրենքի նախագծերի քննարկման, օրենքների և որոշումների ընդունման գործընթացին

Հարցման մասնակիցների 44 տոկոսը պարբերաբար է հետևում ԱԺ-ի նորություններին, մինչդեռ 45.7 տոկոսը՝ հազվադեպ, իսկ 10.8 տոկոսը ընդհանրապես չի հետևում օրենսդրական գործընթացներին (Գծապատկեր 1):

Հարցվածների մեծ մասի համար տեղեկատվության աղբյուր են համացանցը և հեռուստատեսությունը: Ընդ որում՝ մասնակիցների ընդհանուր թվի 57.1 տոկոսը կարծում է, որ լրատվամիջոցների կողմից ԱԺ-ի աշխատանքի լուսաբանումը բավարար է, իսկ 42.4 տոկոսը լուսաբանումը համարում է ոչ բավարար կամ չափից քիչ: Հարցման մասնակիցները 5-բալանոց սանդղակով գնահատել են նաև ԱԺ-ի պաշտոնական կայքը՝ մատչելիության, հասանելիության, հրապարակայնության և հաշվետվողականության սկզբունքներից ելնելով (Աղյուսակ 1):

Դիմու՞մ են արդյոք ՀՀ քաղաքացիները ԱԺ-ին ՝ որևէ խնդիր լուծելու նպատակով

Հարցմանը նախորդող մեկ տարվա ընթացքում մասնակիցների 97 տոկոսը նամակով, հարցմամբ կամ ընդունելության պահանջով չի դիմել ԱԺ-ին (Տես՝ Գծապատկեր 2), իսկ նրանք ովքեր դիմել են այդ ընթացքում կամ փորձ ունեն (47 մասնակից), հետևյալ կերպ են գնահատել ԱԺ-ի Քաղաքացիների ընդունելության եւ նամակների բաժնի աշխատանքը (Աղյուսակ 2).

Ինչպե՞ս են գնահատում հայաստանցիներն իրենց ընտրած պատգամավորների մեկամյա աշխատանքը

Հարցմանը նախորդող մեկ տարվա ընթացքում մասնակիցների միայն 3 տոկոսն է դիմել ԱԺ-ի պատգամավորի գրավոր առաջարկի կամ ընդունելության պահանջով (Գծապատկեր 3): Այդ պատգամավորների արձագանքը՝ պատրաստակամության, հաշվետվողականության, արդյունավետության և թափանցիկության սկզբունքների տեսանկյունից, գնահատվել է հետևյալ կերպ (Աղյուսակ 3).

 

Ամփոփելով ստացված տվյալները՝ կարող ենք ասել, որ ՀՀ քաղաքացիների դիմելիության մակարդակը ԱԺ-ին բավականին ցածր է, իսկ ԱԺ-հասարակություն երկխոսության մեխանիզմները բավարար չափով արդյունավետ չեն: Հարցումը նաև ցույց տվեց, որ մասնակիցների միայն 22.6 տոկոսն է մեկ տարվա կտրվածքով մասնակցել որևէ միջոցառման՝ նվիրված օրենքի նախագծերի քննարկմանը, ինչը վկայում է հասարակության անտարբերությունը քաղաքացիական հարթակում ընթացող բանավեճերի նկատմամբ (Գծապատկեր 4):

Գծապատկեր 4

Վերջում հիշենք Բեռնարդ Շոուի խոսքերը. «Ժողովրդավարությունը երաշխիք է, որ մեզ ղեկավարում են ոչ ավելի լավ, քան մենք դրան արժանի ենք»:

 

Շուշաննա ԹԵՎԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30