Լրահոս
Օրվա լրահոսը

2018 թ. առաջին եռամսյակում ՀՀ և ԱՀ զինված ուժերում մահացության դեպքերի մասին տեղեկանք

Ապրիլ 02,2018 17:37

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ներկայացնում է 2018 թ.-ի 1-ին եռամսյակում ՀՀ և ԱՀ զինված ուժերում մահացության դեպքերի մասին տեղեկանքը:

Այն հիմնված է զանգվածային լրատվամիջոցներով և պաշտոնական աղբյուրներով տարածված տեղեկությունների վրա: 2018-ի առաջին եռամսյակում զինված ուժերում արձանագրված 11 մահացության դեպքերից 9-ը տեղի են ունեցել Արցախի Հանրապետության, 2-ը՝ Հայաստանի Հանրապետության տարածքում:

Դեպքերից 3-ը՝ հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով են, 4-ը՝ դժբախտ պատահարների, 2-ը՝ առողջական խնդիրների, 1-ը՝ սպանության, 1-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու հետեւանքով։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ զինված ուժերում մահացության դեպքերի թիվը նվազել է 6-ով. 2017-ին արձանագրվել է մահացության 17 դեպք, որոնցից 8-ը՝ հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով: Դրան հակառակ՝ 2018-ին 2-ով աճել է դժբախտ պատահարների թիվը:

Արձանագրված 11 մահացության դեպքերից 10-ի դեպքում զինծառայողները գտնվել են ծառայության մեջ, 1 զինծառայող դեպքի պահին գտնվել է արձակուրդում։ Դեպքերից 9-ի վերաբերյալ տեղեկատվության տարածման առաջնային աղբյուր են հանդիսացել պաշտոնական աղբյուրները:

Տեղեկանքն՝ ամբողջությամբ ԱՅՍՏԵՂ

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30