Արցախում վիրավորված կրտսեր սերժանտ Հովհաննես Պողոսյանն այսօր Եռաբլուր էր այցելել՝ հարգանքի տուրք մատուցելու իր զինակից ընկերների հիշատակին:
«Հրաշքով վերածնվածը»,- այսպես են ասում Պողոսյանի մասին, որը Թալիշում հրազենային ծանր վիրավորում էր ստացել: Այսօր մեր զինվորը իր ոտքով է եկել Եռաբլուր, վերականգնողական կուրսերից հետո քայլում է, խոսում:
«Չեմ կարում էլի, չեմ կարում մոռանամ էդ օրերը»,- լրագրողների հետ զրույցում խոսելով ապրիլյան պատերազմի մասին՝ ասաց նա,- «2-ի մոտերն էր, վեր կացա, իջա 1-ին հարկ: Ռումբեր էին պայթում: Առավոտը լուսացավ, պոստը եկանք, կռվեցինք, վիրավորվեցի, կապեցինք…խաղաղ էր: Իջա ցած՝ պոստեր, բարձրացա, մայիսի 13-ին կողային վնասվածքով ինձ խփին, վիրավորեցին…Չեմ կարում մոռանամ ապրիլը»: Նա ասաց, որ հիմա լավ է, քիչ-քիչ առաջ է գնում:
Մենք հետաքրքրվեցինք՝ ապրիլյան պատերազմը նաեւ բացառիկ հնարավորություն տվեց մեզ սխալները շտկելու, ըստ ձեզ, կարողացա՞նք այս երկու տարվա ընթացքում բացթողումները լրացնել՝ նա պատասխանեց. «Հա, շատ: Մեր բանակը պետք է ամուր լինի, ուժ, եռանդ, տոկուն…բանակը պետք է ամուր կանգնի: Ամեն ինչ լավ է, էլի, ամեն ինչ: Ոնց ասած՝ ամուր հողի վրա ենք հիմա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ