Ջաբրայիլի բարձունքը ե՞րբ ենք հետ բերելու: Ապրիլյան պատերազմի հերոսները 800 հա-ն կյանքի գնով փորձեցին պահել, հիմա մենք անհրաժեշտություն տեսնո՞ւմ ենք 800 հա-ն հետ բերելու:
Այսօր Եռաբլուրում լրագրողներն այս հարցերն ուղղեցին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին: Նա պատասխանեց. «Մենք տեսնում ենք անհրաժեշտություն մեր առաջնագիծն ամուր պահելու, մենք տեսնում ենք խնդիր թույլ չտալու, որպեսզի այն զինադադարը, որը երաշխավորում է ԼՂՀ ժողովրդի ազատ ապրելու իրավունքը, որեւէ ճեղք տա կամ փոխի իրականությունը դաշտում այնպես, որպեսզի խաղաղ բանակցությունների գործընթացն անհնար կամ անիմաստ լինի շարունակել: Մենք տեսնում ենք մեկ խնդիր՝ մեր պաշտպանությունն ամուր պահելու ամեն օր եւ շատ հստակ տարբերակում ենք նաեւ ռազմավարական խնդիրներն ու նպատակները մարտավարականներից»:
Նախարարը չպատասխանեց իր պորտֆելը պահելու կամ ԱԳՆ տեղափոխվելու հետ կապված հարցերին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ