Ապրիլի 1-ին ժամը 19-ն անց 25-ի սահմաններում 1-02 զանգահարած քաղաքացին հայտնեց, որ Կիրովի այգում դանակահարություն է եղել:
Րոպեներ անց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում ստացվեց, որ «կրծքային և գոտկային ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 15-ամյա մի պատանի։ Ըստ տուժածի հոր հայտարարության որդին դանակահարվել է «Կոնգրես» հյուրանոցի դիմաց:
Դեպքից մեկ ժամ չանցած՝ ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի ծառայողները Տիգրան Մեծի պողոտայից դանակահարություն կատարելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկեցին Օշական գյուղի բնակիչ, 35-ամյա Արգամ Հ,-ին։
Նա խոստովանել է կատարածը։
Դեպքի հանգամանքները պարզվում են։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է քննություն:
ՀՀ ոստիկանություն