Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսքան երեխեքի արյունը, որ թափվեց, այդ մարդը ո՞նց է ապրելու, ո՞նց է քնելու». Արմենակ Ուրֆանյանի մայր

Ապրիլ 02,2018 14:32

Այսօր Եռաբլուրի պանթեոնում 4-րդ հրաձգային վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանի շիրիմին էր այցելել նրա մայրը՝ Համեստ Ներսիսյանը:

Ըստ նրա, ապրիլյան պատերազմից հետո մեր պետական այրերը դասեր չեն քաղում. «Ես պաշտպանությունում եմ աշխատում, զգում եմ, որ փոփոխություններ, իհարկե, կան, բայց կարծում եմ, մեր նոր նախարարը ավելի շատ բան կարող է փոխել: Ես հույսով սպասում եմ»:

Մեր հարցին՝ ապրիլյան պատերազմի բացթողումների մասին պետական մակարդակով խոսում են եւ հանրության կողմից պահանջ է առաջանում, որ պատասխանատվության ենթարկվողներ լինեն, դուք այդ պահանջն ունե՞ք, թե՞ ձեզ համար արդեն միեւնույն է՝ ով կպատժվի՝ նա պատասխանեց. «Գիտեք ինչ, ես իմ ամենաթանկը կորցրել եմ: Ժամանակին պետք է մտածեին, որ չհասնեինք մենք այս պատերազմին: Արդեն, կարծում եմ, անիմաստ է պատժելը: Իրենք իրենց խղճով պետք է իրենց պատժեն, ոչ թե սպասեն պատժելու: Այսքան երեխեքի արյունը, որ թափվեց, այդ մարդը ո՞նց է ապրելու, ո՞նց է քնելու: Պետք է չթողնեին, որ այսպիսի հետեւանք ունենար, ամբողջ հայ մայրերը արցունքով պատվեին: Հիմա անիմաստ է պատժեն կամ չպատժեն, պետք է միշտ զգոն լինեին, որ չհասցնեին այդ աստիճանի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30