Դեբեդցի Սեյրան Պապինյանը մարտի 1-ին այդպես էլ Յակուտսկ չի հասել։ «Սիբիրյան ավիաուղիներով» թռչող հայաստանցուն Նովոսիբիրսկից հետ են ուղարկել Երեւան, ընդ որում՝ հինգ օր անց, քանի որ ավելի վաղ թռիչք չի եղել։
ՀՀ քաղաքացուն, որը Նովոսիբիրսկի օդանավակայանում եղել է որպես տարանցիկ ուղեւոր, ռուս սահմանապահներն ասել են, որ խնդիրը անձնագրի մաշվածությունն է ։
«Զվարթնոց» օդանավակայանում են միայն նրան անձնագիրը վերադարձրել , այն էլ՝ պատռված։ Ստիպված դիմել է նոր անձնագիր ստանալու համար։
«Հայկական Կարիտաս» բարեսիրական կազմակերպության Մոնիտորինգի եւ գնահատման մասնագետ Տաթեւիկ Բեջանյանը հիշեցնում է, որ որեւէ մեկն իրավունք չուներ պատռելու ՀՀ քաղաքացու անձնագիրը։
Կազմակերպության ներկայացուցիչները դեբեդցիներին բացատրում էին նրանց իրավունքները Ռուսաստանի դաշնությունում, որտեղ եւ հիմնականում մեկնում են աշխատանքային միգրանտները։ Մի քանի ամիս է «Հայկական Կարիտասը» համագործակցում է ՌԴ-ում գործող «Թոնգ Ջահոնի» միջազգային կազմակերպության հետ։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ