Հայաստանի լավագույն հեծանվորդ Էդգար Ստեփանյանը, որը Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիայի լիցենզիայով մարտ ամսին տեղափոխվել է ԱՄՆ եւ հանդես է գալիս տեղի ակումբներից մեկում, շարունակում է հաջող մեկնարկների շարքը: Երիտասարդ հեծանվորդը երեկ «Ontario Race Series» մրցմանը մասնակցելով 30 կմ կրիտերիում մրցաձեւում, եզրագիծը հատել է առաջինը եւ հաղթող ճանաչվել:
Սա Էդգարի արդեն չորրորդ հաջող մեկնարկն էր ԱՄՆ տեղափոխվելուց հետո:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ