Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լեռնային Ղարաբաղի հարցում նոր ազդակ կա. Լարիսա Ալավերդյան. «Ա1+»

Ապրիլ 02,2018 13:26

Ապրիլյան պատերազմին տեղի ունեցած հանցագործությունների հետ կապված Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմումներ ուղարկելը Հայաստանի կողմից ճիշտ քայլ էր, սակայն դրա հետ զուգահեռ պետք էր նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ դիմել։ Այս մասին այսօր, լրագրողների հետ զրույցում ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը։

«Քաղաքական ճնշումն այլ հարթակների վրա, այլ սուբյեկտների կողմից պետք էր ավելին լիներ։ Հայաստանը պետք է դիմեր ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, և ներկայացներ այն, ինչ տեղի էր ունեցել: Հայաստանը դա չի արել: Տարբեր պատճառաբանություններ են բերում: Այն ինչ՝ Ադրբեջանն ապրիլի 7-ին հայտնել է, որ Հայաստանն է նախաձեռնողը եղել»:

Փաստաբանական խմբի անդամ Լարիսա Ալավերդյանը հայտնեց, որ իրենց կազմակերպությունը վերցրել է Զորավանում երեխայի մահվան դեպքի վերաբերյալ գործը։
«Մենք կազմել ենք բոլոր դիմումները, դա ուղարկված է ՄԻԵԴ։ Այս երեխաների գործով պատասխանը՝ ընդունվել է, թե ոչ, դեռ չունենք, իսկ մնացած զոհերի և տուժածների գործով զբաղվել են այլ փաստաբաններ»,- հայտնեց նա։

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30