Թբիլիսիում ավարտվեց կայծակնային շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը:
Պայքարի մեջ մտած 75 շախմատիստուհիները 13 տուրում որոշեցին չեմպիոնին ու մեդալակիրներին: Ուկրաինացի Աննա Մուզիչուկը 10 միավորով նվաճեց չեմպիոնի կոչումը: Մեդալակիրներ դարձան նաեւ Էլիզաբեթ Պետցը (Գերմանիա) եւ Մոնիկա Սոչկոն (Լեհաստան):
Հայաստանը ներկայացնող Լիլիթ Մկրտչյանը եւ Մարիա Գեւորգյանը վաստակեցին 7,5-ական միավոր եւ պայքարն ավարտեցին, համապատասխանաբար, 20-րդ եւ 23-րդ հորիզոնականներում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ